ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Հա­խուռն մտ­քի գե­նե­րա­ցու­մը «ստուկ» է տա­լու

Հա­խուռն մտ­քի գե­նե­րա­ցու­մը «ստուկ» է տա­լու
05.06.2020 | 00:55
Ան­կա­խու­թյան հռ­չա­կու­մից ցայ­սօր ժո­ղո­վուր­դը զգա­ցել է հան­րա­պե­տու­թյան 4 նա­խա­գահ­նե­րի (մի­ջին հաշ­վով` 7 տա­րին մեկ) և 14 վար­չա­պետ­նե­րի (720 օ­րը լրա­նա­լու պես) «համն ու հո­տը»։ ՈՒ շա­րու­նակ­վում է «վա­յել­քը» նոր ի­րա­վի­ճակ­նե­րում։ Կար­ծում եմ, ա­նու­շադ­րու­թյան մատն­ված այս փաս­տը տն­տե­սա­կան և քա­ղա­քա­կան դաշ­տում մաս­նա­գի­տա­կան խոր վեր­լու­ծու­թյուն­նե­րի և հետևու­թյուն­նե­րի տե­ղիք է տա­լիս` նաև հաս­կա­նա­լու, թե ում օ­րոք և ինչ հա­ճա­խա­կա­նու­թյամբ են իշ­խա­նու­թյան ներ­սում տե­ղի ու­նե­ցել կադ­րա­յին փո­փո­խու­թյուն­ներ, ո­րո՞նք են դր­դա­պատ­ճառ­նե­րը, և ի՞նչ են տվել կարճ կամ եր­կար տե­ղա­փո­խու­թյուն­նե­րը։ Որ­քա­նո՞վ են նպաս­տել պե­տու­թյա­նը և որ­չա՞փ քա­ղա­քա­կան այն թի­մին, ո­րի շնոր­հիվ դիր­քա­վոր­վել են։ Չի բա­ցառ­վում նաև 3-րդ տար­բե­րա­կը` ա­պա­հո­վել են «մի փոքր» ի­րենց, մի քիչ էլ ծա­ռա­յել ժո­ղովր­դին։
Պե­տու­թյան հա­մար և հան­րու­թյան ա­նու­նից խո­սել, խոս­տում­ներ և հրա­շա­լի ծրագ­րեր են մա­տու­ցել բո­լո­րը` անխ­տիր 4 և 14 ընտ­րյալ­նե­րը, սրանց տի­րույ­թի ան­բա­ժա­նե­լի մասն են կա­ռա­վա­րու­թյան ղե­կի մոտ կանգ­նած­նե­րի թե՛ խրա­խու­սու­մը, թե՛ պատ­ժու­մը։ Եվ ո՞վ է ա­մե­նաան­հագ նա­խա­ձեռ­նո­ղը` Լևոն Տեր-Պետ­րո­սյա՞­նը, Ռո­բերտ Քո­չա­րյա՞­նը, թե՞ Սերժ Սարգ­սյա­նը։ Պարզ­վում է` կադ­րա­յին ջար­դի (բայց ոչ վեն­դե­տա) և շռայ­լու­թյուն­նե­րի ռե­կոր­դա­կի­րը հե­ղա­փո­խա­կան Նի­կոլ Փա­շի­նյանն է, ա­մե­նաշր­ջա­գա­յո­ղը` հե­ղա­փո­խա­կա­նա­գետ Ար­մեն Սարգ­սյան նա­խա­գա­հը։
Ար­տա­ռոց ո­չինչ չկա։ Ե­թե հե­ղա­փո­խու­թյուն, ու­րեմն թավ­շյա` վե­րից վար, տա­կից թե գլ­խից, ա­ջից թե ձա­խից, տար­բե­րու­թյուն չկա։ Կարևո­րը կազ­մա­քան­դելն է` հիմ­նա­վոր, հիմ­նա­հա­տակ, ծե­փել ու փռել, թա­թի­կակտ­րել ու գլ­խա­տել. «Հեր­թը կգա վնգս­տա­ցող դա­տա­վոր­նե­րին, կո­րո­նա­վի­րու­սա­յին Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նին... Բայց որ Սեր­ժի մնա­ցորդ­նե­րի վեր­ջը տա­լու ենք, չկաս­կա­ծեք։ Տար­բե­րակ չկա։ Ժո­ղո­վուրդ ջան, լավ մնա­ցեք, բո­լո­րիդ սի­րում եմ»։
Սերն ու սպառ­նա­լիքն ի­րար խառ­նած վար­չա­պե­տը շա­րու­նա­կում է հա­կա­սու­թյուն­նե­րի ճի­րան­նե­րից պլս­տալ և հաս­տա­տա­կա­մու­թյան նշան­ներ ցույց տալ, նույն­պես նի­կո­լա­վա­րի ղե­կա­վա­րել եր­կի­րը` չկարևո­րե­լով օ­րե­ցօր փո­փոխ­վող ի­րա­վի­ճա­կը, կղ­զիա­ցու­մը, որ­տեղ ինքն ար­դեն երևում է սխալ, իսկ նոր ե­կո­ղը` ճիշտ։
Իշ­խա­նա­կան կաթ­սա­յի մի եր­կու ըն­կա­լու­նակ­ներ հաս­կա­ցել են` ժո­ղո­վուր­դը եր­կու տար­վա ա­ռաջ­վա­նը չէ, բայց ա­մե­նագլ­խա­վոր մե­սի­ջը չեն հա­մար­ձակ­վում փո­խան­ցել։ Իսկ դա այն է, որ երկ­րի ղե­կա­վարն ա­մե­նից ա­ռաջ ինքն իր հետ հաս­կա­նալ-ճշ­մար­տա­խո­սե­լու խն­դիր ու­նի։ ՈՒ քա­նի դեռ չկա դրա ինք­նա­գի­տակ­ցու­մը, նրա մոտ գլուխ բարձ­րաց­րած պո­պու­լիզ­մը պար­բե­րա­բար հրաբ­խե­լու է։ Վար­չա­պե­տի քան­քա­րա­շատ մտ­քե­րը մերթ խռո­վա­հույզ են` «հան­րու­թյան տար­բեր շեր­տե­րում հիաս­թա­փու­թյան մեծ ա­լիք կա», մերթ էլ` խրոխտ ու ախ­տա­բա­նա­կան. «Ով, որ բա­վա­րար ազն­վու­թյուն չու­նի, ով, որ ա­ռա­քե­լու­թյան բա­վա­րար զգա­ցո­ղու­թյուն չու­նի, ով, որ բա­վա­րար հպար­տու­թյուն չու­նի, ով, որ բա­վա­րար քա­ղա­քա­ցիու­թյուն չու­նի, ով, որ բա­վա­րար հայ­րե­նիք չու­նի, էդ մար­դիկ ձեր ա­ռաջ կանգ­նե­լու ի­րա­վունք չպետք ա ու­նե­նան»։
Իսկ ո՞րն է այս ա­մե­նի «կա­մեր­տո­նը»։ Չկա։ Չի կա­րող լի­նել։ Ոչ ա­ռայժմ և ոչ էլ վա­ղը։ Հետևա­պես, ինչ­պես շատ այլ դեպ­քե­րում, այն­պես էլ հի­մա, վար­չա­պե­տի հեր­թա­կան քայ­լա­կա­նա­հա­ճո փի­լի­սո­փա­յու­թյունն ըն­դա­մե­նը փու­չիկ է։ Եվ որ­քան էլ ՔՊ-ա­կան­նե­րը հրճ­վան­քով հրա­պա­րակ նե­տե­ցին հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան մա­սին ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան ակ­նարկ­նե­րով ներ­ծծ­ված, ժո­ղովր­դի սի­րով տո­չոր­ված Փա­շի­նյա­նի միտքն այն մա­սին, թե «մենք ու­նեինք, չէ՞, հնա­րա­վո­րու­թյուն... տնից հա­նել, փո­ղոց­նե­րում սատ­կաց­նել, հո­խոր­տա­ցող թափթ­փուկ­նե­րին «սա­մա­սու­դի» են­թար­կել, չա­րե­ցինք։ Է­սօր էլ ո­չինչ չի խան­գա­րում։ Բայց որ պետք ը­լի...», միևնույն է` լեզ­վին զոռ տա­լուց ա­ռաջ հար­կա­վոր է ըն­կա­լել տա­րի­նե­րով թրծ­ված ճշ­մար­տու­թյու­նը. «Պատ­մու­թյան ա­նի­վը եր­բեմն հետ է պտտ­վում զուտ նրա հա­մար, որ մեծ ա­րա­գու­թյուն ձեռք բե­րի»։ Չբե­րենք օ­րի­նակ­ներ։ Դրանք բազ­մա­թիվ են։ Պատ­ճառ­նե­րը` գրե­թե նույ­նը։ Հիմ­քում ստեղծ­ված և ան­հան­գս­տաց­նող ի­րա­վի­ճակն է։ Մենք նրա շե­մին ենք. բևեռ­ված ներ­քա­ղա­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ, տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րի առ­ճա­կա­տում, ա­տե­լու­թյան փք­վա­ծու­թյուն, վս­տա­հու­թյան նվա­զում և կաս­կա­ծամ­տու­թյան աճ նաև իշ­խա­նա­կան թևում, ազ­գա­յին հա­յե­ցա­կար­գի բա­ցա­կա­յու­թյուն, տն­տե­սա­կան ճգ­նա­ժամ, գոր­ծա­դիր, օ­րենս­դիր և դա­տա­կան մար­մին­նե­րում շի­լաշ­փոթ։ Նույն ձե­ռա­գիրն է նաև ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան հար­ցե­րում` չհաս­կաց­վող հայ­տա­րա­րու­թյուն­ներ և ի­րա­րա­մեր­ժում­նե­րի շքերթ։ Ա­ռա­վո­տյան մտա­ծում, աս­վում է մի բան, ու խե՜ղճ դի­վա­նա­գի­տա­կան կոր­պուս` է­շը ցե­խից ո՞նց հա­նես, թեև ինքդ էլ ա­ռանձ­նա­պես չես փայ­լում ա­սենք ղա­րա­բա­ղյան խնդ­րով։ Բայց դու­խը տե­ղը, ան­հար­կի դո­շա­ծե­ծու­մով իր կեր­պա­րա­յին մի պա­տա­ռիկ է նե­տում հան­րու­թյա­նը. «Ես իմ կեն­սագ­րու­թյան մեջ եր­բեք չեմ վա­խե­ցել ո՛չ զոհ­վե­լուց, ո՛չ հե­տապ­նդ­վե­լուց։ (Իսկ դու ինչ ես տե­սել-զգա­ցել` ծա­ռա­յե՞լ ես բա­նա­կում, որ­տե՞ղ էիր քա­ռօ­րյա­յին, երկ­րա­շար­ժի ար­հա­վիրք­նե­րը մաշ­կիդ վրա զգա­ցե՞լ ես, դա­գաղ­նե­րի կույ­տեր, փլա­տակ­նե­րից հան­վող խեղ­ված և ան­կեն­դան մար­մին­ներ տե­սած կա՞ս...- Վ. Մ.)։ Ես մե­նակ մի բա­նից եմ վա­խե­ցել. ժո­ղովր­դին հիաս­թա­փեց­նե­լուց։ ՈՒ­րիշ որևէ բան չկա, ո­րից ես վա­խե­նամ։ Դա իմ միակ վախն ա»։ Ե­թե խոս­տո­վա­նու­թյունն ազ­նիվ է, հար­գում եմ։ Բայց...
Նի­կոլ ջան, գր­չա­կից ախ­պեր, ես, որ քիչ չեմ քայ­լել ու մե­կու­կես շա­պիկ քեզ­նից ա­վե­լի եմ մա­շել, Խոր­հր­դա­յին Միու­թյան փլու­զու­մից հե­տո ոչ մի կու­սակ­ցու­թյան չեմ հա­րել, ան­կու­սակ­ցա­կան եմ։ Սկզ­բուն­քայ­նու­թյան և ար­դա­րամ­տու­թյան ձե­ռից կո­րուստ­ներ ու ճն­շում­ներ եմ ճա­շա­կել, մա­սամբ` հաղ­թա­հա­րել ա­ռող­ջու­թյանս հաշ­վին։ Բայց ինքս ինձ չեմ դա­վա­ճա­նել, ինք­նաս­տու­թյամբ չեմ տար­վել և իմ գի­տակ­ցա­կան կյան­քում հա­վա­տա­ցել 2-րդ ան­գամ` 2018-ի ապ­րի­լին։ Իսկ այ­սօր ծանր եմ տա­նում իմ և իմ ստ­վար շր­ջա­պա­տի հիաս­թա­փու­թյու­նը, ցա­վով պատ­կե­րաց­նում քա­ղա­քա­կան մե­ծա­մաս­նու­թյան փլու­զումն ու մեր երկ­րին սպա­սող ան­ցան­կա­լի ի­րո­ղու­թյուն­նե­րը։ Դար­ձի՛ ա­րի։ Վե­րա­դար­ձիր ժո­ղովր­դի սպա­սե­լիք­նե­րին, մեծ հա­վա­տին։ Թե չէ քցել-բռ­նել ու հատ-հատ սեր­ժա­քո­չա­րյանա­կան­նե­րին ես հաշ­վել, հա­մե­մա­տել յու­րա­յին­նե­րիդ թվա­քա­նա­կի ու ո­րա­կի հետ, գրան­ցել սար ու ձո­րի հա­րա­բե­րու­թյուն ու դի­վա­հար­վե­լով վճ­ռել` քան­դել վրեժխ­նդ­րու­թյան կծի­կը. «Սեր­ժի մնա­ցորդ­նե­րի վեր­ջը տա­լու ենք»։ Հաս­կա­նա­լի է։ Նաև` նա­խորդ­նե­րի։ Հե­տո՞։
Եր­կի­րը շա­հե՞ց, թե՞ կորց­րեց։ Ի՞նչ տվե­ցինք և ի՞նչ ստա­ցանք։ Մեր առջև ծա­ռա­ցած մար­տահ­րա­վեր­նե­րը դեռ առջևում են, ըն­թաց­քում են Covid-19-ի դեմ պայ­քա­րի ո­րո­նում­նե­րը... Տն­տե­սա­կան և քա­ղա­քա­կան ճգ­նա­ժա­մը մի կողմ դրած, ին­չի՞ հետևից են ըն­կել իմ­քայ­լա­կան իշ­խա­նիկ­նե­րը։ Ձեռ­նար­կում­նե­րը, այդ թվում ընտ­րո­ղա­կան թի­րա­խա­վո­րում­նե­րը, օ­դից բու­սած դա­տա­կան վա­րույթ­նե­րը, դա­տա­վոր­նե­րի նկատ­մամբ ճն­շում­նե­րը (ոչ միայն նրանց), ա­րամ­հա­րու­թյու­նյան­նե­րին կա­շա­ռե­լը և հան­ցա­գործ պի­տա­կա­վո­րելն ու ինք­նա­մե­կու­սա­ցում ա­պա­հո­վե­լը ոչ միայն ան­ջր­պետ են հան­դի­սա­ցել հան­րու­թյան, հպարտ քա­ղա­քա­ցու և կա­ռա­վա­րող օ­ղակ­նե­րի միջև, այլև եր­կիրն են գցել տե­ղապ­տույ­տի մեջ։
«Ոնց սկ­սել եք սեր­ժե­րի հետ, ը­տենց էլ ա­վար­տե­լու եք». վար­չա­պե­տի հեր­թա­կան քի­նախն­դիր ձևա­կեր­պու­մը ոչ այլ ինչ է, ե­թե ոչ սե­փա­կան վա­խի ինք­նա­չա­փում։ Ըն­դու­նենք` սխալ եմ շա­տե­րի նման։ Իսկ ո՞նց են պատ­կե­րաց­նում քչե­րը։ Ինչ­պե՞ս են վեր­ջը տա­լու։ Բան­տե՞րն են լց­նե­լու, սնան­կաց­նե­լու՞ են` ում ու­զեն, ինչ­պես կա­մե­նան ար­տաք­սե­լու՞ են։ Մի բան պարզ է` չեն հետևում վի­ճա­կագ­րու­թյա­նը. մինչ ի­րենց «մտ­րա­կում­նե­րը», հո­ժա­րա­կամ ար­տա­գաղ­թել են ոչ քչե­րը` որ­պես հետևանք թող­նե­լով են­թադր­վող ներդ­րում­նե­րի բա­րակ թե­լի պր­կու­մը։
Հե­ղա­փո­խա­կան վար­չա­պետն ար­դյո՞ք ար­դյու­նա­վետ ու­ղեգ­ծում է հան­րա­պե­տու­թյան 2-րդ և 3-րդ նա­խա­գահ­նե­րի «մնա­ցուկ­նե­րի» հար­ցում, և ով­քե՞ր են նրանք։ Այն պե­տա­կան այ­րե­րը, որ հի­մա էլ կան կա­ռա­վա­րու­թյու­նու՞մ, թե՞ «թո­շա­կի» ան­ցած պաշ­տո­նյա­նե­րը։ Չընկ­նենք թվե­րի և թվա­բա­նու­թյան հետևից, լի­նենք կարճ ու կոնկ­րետ։ Ակն­հայտ է` այ­սօր­վա կա­ռա­վա­րու­թյան ող­նա­շար պա­հող­նե­րը, ու­զենք թե չու­զենք, «հին» տա­րի­նե­րից ե­կող «հին» մար­դիկ են, ո­րոնց շու­քի տակ կրթ­վում, հղկ­վում և աչ­քա­բաց­վում են մի խումբ քայ­լա­կան­ներ։ Նրան­ցում, ան­շուշտ, կան հա­տու­կենտ կիրթ, խոս­տում­նա­լից ե­րի­տա­սարդ­ներ և լի­քը 5-6-տո­ղա­նոց կեն­սագ­րու­թյուն ու­նե­ցող­ներ, ո­րոն­ցից հան­րու­թյան շա­լա­կը դեռ չի ուղղ­վել։
Ի՞նչ կլի­նի, ե­թե վա­ղը կա­ռա­վա­րու­թյու­նում չլի­նեն Ա­շոտ Ջան­ջու­ղա­զյա­նը, Մհեր Գրի­գո­րյա­նը, Գևորգ Խա­չատ­րյա­նը, Դա­վիթ Տո­նո­յա­նը, Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը, Ար­թուր Ջա­վա­դյա­նը, Ֆե­լիքս Ցո­լա­կյա­նը, Ար­թուր Դավ­թյա­նը և այլք։ Բա­ցառ­ված չէ։ Ան­կան­խա­տե­սե­լի ո­րո­շում­նե­րի ա­կա­նա­տեսն ենք ար­դեն եր­կու տա­րի։ Չենք զար­մա­ցել աշ­խա­տան­քից ա­զատ­ման և նշա­նակ­ման հրա­ման­նե­րը լսե­լով փո­ղոց­նե­րից, հրա­պա­րակ­նե­րից։ Գո­հա­նանք, որ կադ­րա­յին փո­փո­խու­թյուն­նե­րի կուլ­տու­րան, ի վեր­ջո, մուտք գոր­ծեց։ Հիմ­քը մե­կընդ­միշտ և վերջ­նա­կա­նա­պես ԱԺ-ում տա­պա­նա­քա­րի տես­քով փոր­ձեց դնել «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար, մշա­կույ­թի նախ­կին նա­խա­րար Լի­լիթ Մա­կուն­ցը։ Կա­ռա­վա­րու­թյան հարց ու պա­տաս­խա­նի ժա­մա­նակ նա կոնկ­րետ ա­ռա­ջար­կու­թյուն ա­րեց. «Կա­ռա­վա­րու­թյու­նում գե­րակշ­ռող մե­ծա­մաս­նու­թյու­նը նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րից են, անհ­րա­ժեշտ է բո­լո­րին ա­զա­տել, ո­րով­հետև մեր հաս­ցեին ար­վող քն­նա­դա­տու­թյուն­ներն ու դժ­գո­հու­թյուն­ներն ի­րեն­ցով է պայ­մա­նա­վոր­ված»։
Տեմ­պի տակ չըն­կած Փա­շի­նյանն ա­ռա­ջին ան­գամ դի­վա­նա­գի­տու­թյուն խա­ղաց. «Մեր նպա­տա­կը հնե­րին նո­րե­րով փո­խա­րի­նե­լը չէ, ե­թե նրանք պրո­ֆե­սիո­նալ են։ Մենք հնա­րա­վո­րու­թյուն ենք տվել, որ­պես­զի մար­դը, պաշ­տո­նյան իր ներ­սում փոխ­վի, վե­րա­փոխ­վի»։ Կա­վե­լաց­նեի` իմ­քայ­լա­կա՞ն դառ­նա։ Բա որ չդառ­նա՞։ Դա էլ ենք տե­սել և գի­տենք նաև վար­չա­պե­տի գր­պա­նում պահ­ված պա­տաս­խան-պատ­ճա­ռա­բա­նու­թյու­նը. «Պարզ­վում ա, որ է­սօր կան մար­դիկ, ո­րոնց, ա­յո՛, հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո շատ-շատ հան­գա­մանք­նե­րով մենք բե­րել ենք պաշ­տոն­ներ ենք տվել, վս­տա­հու­թյուն ենք տվել։ (Վս­տա­հու­թյու­նը կո­մու­նալ վճա­րը չէ, որ օգ­նու­թյան տես­քով տաս` տե­ղին-ան­տե­ղի, հե­տո կնոջդ հետ գտ­նես լա­վա­գույն բա­նաձև հետ ու­զե­լու. պե­տու­թյան կող­մից փո­խանց­ված X գու­մա­րը, որ դուք ստա­ցել եք, բայց ի սկզ­բա­նե չպետք է ստա­նա­յիք, նույն գու­մա­րի չա­փով փո­խան­ցում կա­տա­րեք կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի հիմ­նադ­րա­մին կամ ա­վե­լի ճիշտ է տվեք անվ­ճա­րու­նակ ձեր հարևան­նե­րին, ծա­նոթ-բա­րե­կամ­նե­րին- Վ. Մ.)։ Պարզ­վում ա, դրանց էլ ա դուր ե­կել օ­տար կո­շիկ­նե­րի հա­մը։ Եվ երկ­րի բարձ­րա­գույն պաշ­տո­նյա­նե­րը, ով գտն­վում են վար­չա­պե­տի ու­ղիղ հրա­մա­նա­տա­րու­թյան ներ­քո, վար­չա­պե­տի թի­կուն­քում` ստեղ-ըն­դեղ կո­շիկ­ներ են լի­զել օ­տա­րերկ­րա­ցի­նե­րի ու դրա հա­մար ա, որ վզա­կոթ­նե­րին տա­լով, տվել եմ-հա­նել եմ գոր­ծից ու ճիշտ եմ ա­րել»։ Ժո­ղովր­դա­վար երկ­րում ժո­ղովր­դի կող­մից ըն­տր­վա­ծը, որ­քան էլ ա­ռիթ ու­նե­նա, չպետք է դուրս գա է­թի­կա­յի շր­ջա­նակ­նե­րից, պո­ռո­տա­խո­սի, նման բա­ռա­պա­շա­րով կիս­վի հան­րու­թյան հետ` ան­հաս­ցե, ընդ­հան­րա­կան։ Նման ար­տա­հայտ­չաձևը ա­ռանց նշա­նա­ռու­թյան կրա­կել է հի­շեց­նում։ Այս դեպ­քում չեն սխալ­վում նրանք, ով­քեր Փա­շի­նյա­նի խոս­քը վե­րագ­րում են բո­լո­րին։ Բայց մենք գի­տենք, որ ի­րա­կա­նում այդ­պես չէ։ ՈՒ գի­տենք նաև, որ աշ­խա­տան­քա­յին ո­լոր­տում ան­հա­մա­ձայ­նու­թյուն­ներ ու­նե­նա­լու և քայ­լա­կան­նե­րի քա­ղա­քա­կան գծին չզու­գա­հեռ­վե­լու պատ­ճա­ռով նկա­տե­լի պաշ­տո­նյա­ներ ինք­նա­կամ են հե­ռա­ցել, ա­զատ­վել ի­րենց դի­մու­մի հա­մա­ձայն կամ, որ չի բա­ցառ­վում, կանչ­վել են «մար­տա­գորգ» ու լսել` սի­րա­հո­ժար դի­մում գրիր, թե չէ «կա­ցինս հրեն սրած, գնամ բե­րեմ, ծառդ կտ­րեմ»։
Աղմ­կոտ հրա­ժա­րա­կան­նե­րի սկիզ­բը դրեց թավ­շյա շր­ջա­գա­յու­թյուն­նե­րի ըն­թաց­քում հե­ղա­փո­խու­թյան ա­ռաջ­նոր­դին կրն­կա­կոխ ու­ղեկ­ցող Վա­լե­րի Օ­սի­պյա­նը։ Հաս­տատ վս­տա­հու­թյուն էր ներ­շն­չել, որ նա նշա­նակ­վեց ոս­տի­կա­նա­պետ, այ­նու­հետև վար­չա­պե­տի խոր­հր­դա­կան։ Մնա­ցա­ծը մնաց կու­լիս­նե­րի հետևում։ Միայն ի­մա­ցեք, որ նոր նշա­նակ­ման պա­հից Օսի­պյանն աշ­խա­տան­քի չի գնա­ցել... ու պաշ­տո­նա­թող է ե­ղել։ Երկ­րի ղե­կա­վա­րի «պարզ և թա­փան­ցիկ» աշ­խա­տաո­ճը հա­սավ Ար­տակ Զեյ­նա­լյա­նին, Ար­թուր Վա­նե­ցյա­նին, Վլա­դի­միր Կա­րա­պե­տյա­նին, Գևորգ Ա­ճե­մյա­նին և այ­լոց։ ՈՒ դար­ձյալ` ոչ ձայն, ոչ ծպ­տուն, չհաշ­ված կցկ­տուր նա­խա­դա­սու­թյուն­նե­րը։ Խո­սե­լու և գոր­ծե­լու ժա­մա­նա­կը դեռ չի հա­սու­նա­ցել, խմոր­ման փու­լում է։ Ա­սա­ցի` սպա­սո­ղա­կան դա­դար, հի­շեց­նե­լով խոս­քի ար­ժե­քը. «Աս­ված մի բա­ռով եր­բեմն մարդ հան­ճար է, եր­բեմն` հի­մար»։
Փի­լի­սո­փա­յու­թյան այս շար­քից իր ան­ձի վրա ու­շադ­րու­թյուն հրա­վի­րեց ա­վիա­ցիա­յի գծով վար­չա­պե­տի խոր­հր­դա­կան Հա­կոբ Ճա­ղա­րյա­նը։ Նա, մինչ պաշ­տո­նա­թող լի­նե­լը, հա­մա­կար­գում տի­րող մտա­հո­գիչ ի­րա­վի­ճա­կի և դրա­նից դուրս գա­լու իր տե­սա­կետ­նե­րի մա­սին զե­կու­ցե­լուց բա­ցի, գրա­վոր խոսքն ա­վար­տել է այս­պես. «Բա­րե­փո­խում­նե­րը չկա­տա­րե­լու դեպ­քում հար­գեք աշ­խա­տան­քից ա­զատ­ման իմ դի­մու­մը»։
Ա­հա­զան­գը չկարևոր­վեց։ Անձ­նա­կա­նը հան­րա­յին շա­հից գե­րա­դա­սող Փա­շի­նյա­նի հա­մար իր սի­րե­լի կադ­րի` ա­վիա­ցիա­յի կո­մի­տեի նա­խա­գահ Տաթևիկ Ռևա­զյա­նի կր­թու­թյու­նը, փորձն ու մաս­նա­գի­տա­կան կա­րո­ղու­թյուն­ներն ա­վե­լին էին, քան պրո­ֆե­սիո­նալ­ներ, 12.08.2019 թ. ի­րենց դի­մու­մի հա­մա­ձայն պաշ­տո­նա­թող ե­ղած Վահ­րամ Սա­յա­դյա­նի, Հա­կոբ Ճա­ղա­րյա­նի ու նրանց նման նվի­րյալ­նե­րի դե­րա­կա­տա­րու­թյու­նը միա­սին վերց­րած։
Ա­սում են, փոր­ձա­ռու օ­դա­չու Հ. Ճա­ղա­րյա­նի ազ­նիվ պահ­վածքն ու հա­մար­ձա­կու­թյու­նը (հան­դես է ե­կել տար­բեր լրատ­վա­մի­ջոց­նե­րով) է­ժան չեն նս­տի. ու­ժա­յին կա­ռույց­նե­րի փնտր­տուք­ներն սկս­ված են։
Լռեց­նել, թի­րա­խա­վո­րել, հե­տապն­դել, ծե­փել ու «սա­մա­սու­դի» են­թար­կել կա­րող ես` մե­կին, եր­կու­սին, տա­սին..., 1-ին ան­գամ, եր­կու ան­գամ, տասն ան­գամ, բայց` ո՛չ ժո­ղովր­դին։ Կա­րող ես սար­կաս­տիկ տո­նով ա­մեն ինչ ա­սել, բայց... «ա­տե­լու­թյան խոս­քը մեզ պետք չի, պետք չի, որ դուք էդ մարդ­կանց տես­նե­լիս կանգ­նեց­նեք, հայ­հո­յեք, ա­մո­թանք տաք... Մեղմ ժպ­տա­ցեք և ան­ցեք։ Թող ի­րենք մնան, տա­պակ­վեն ի­րենց յու­ղի մեջ»։ Օ­հո՜, Էս ինչ­քա՜ն ես փոխ­վել, վե­րա­փոխ­վել։ Նան­սե­նյան ինչ­պի­սի՜ մո­տե­ցում։ Հա­վա­տա՞նք։ Ի­հար­կե` ոչ։
Վա­հե ՄԵ­ԼԻ­ՔՅԱՆ
Դիտվել է՝ 30972

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ